ՀԿԵՈւ-ն որոշել է շտկել աշխատանքի անվտանգության նորմերի խախտումները և թերությունները10 մայիսի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մայիսի 10-ից մեկնարկեց Աշխատանքի անվտանգության ապահովման միամսյակը: Միջոցառումն իրականացվում է գարնանային զննման ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովության նորմերի թերությունների և խախտումների բացահայտման պատճառով: Միամսյակի ժամանակ կանցնեն աշխատանքի անվտանգության ամենօրյա ստուգումներ, անվտանգության նորմերի կատարման ստուգումներ, կիրականացվեն չնախատեսված հրահանգներ, ինչպես նաև չնախատեսված ստուգումներ: Ամեն շաբաթ սելեկտորային խորհրդակցություն է անցնելու ՀԿԵՈւ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի մոտ: Խախտումներ թույլ տված ստորաբաժանումների պետերը կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՝ մինչև զբաղեցրած պաշտոնից ազատումը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |