Իտալական պատվիրակությանը հետաքրքրել է Հայաստանում ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման ծրագիրը

Իտալական պատվիրակությանը հետաքրքրել է Հայաստանում ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման ծրագիրը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։

Ռենցո Տոնդոն ներկայացրել է պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներին, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներդրումային հնարավորություններով: Նա նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և Հայաստանի Տավուշի մարզի միջև ձևավորված կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցչի կառուցման, դրա հիման վրա ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման և «Քենդլ» նախագծի վերաբերյալ: Ի պատասխան հյուրերի` ՀՀ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության` Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք կարող են համագործակցել ՀՀ ֆիզիկայի ինստիտուտի, գիտության պետական կոմիտեի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործակցության խորացման հեռանկարները: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, կահույքի արտադրության, ճարտարապետության, տեքստիլ արդյունաբերության և աղբի վերամշակման ու աղբահանության կառավարման ոլորտներում գործակցության ծավալումը։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակման և արտահանման ուղղությամբ փոխգործակցության համատեքստում Տիգրան Սարգսյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---