Հայկական նրբերշիկներում հայտնաբերվել են գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ11 մայիսի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Ստանդարտ Դիագնոզ» ՍՊԸ-ի լաբորատորիայում, որը Հայաստանում գործում է 2010-ից, վերջերս տեղական նրբերշիկների փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ: Այդ մասին մայիսի 11-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է մասնավոր լաբորատորիայի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը: Ինչ վերաբերվում է մսին և այլ մսամթերքներին, ապա նման միկրոօրգանիզմներ դրանց մեջ չեն հայտնաբերվել: Մեհրաբյանը նաև հաղորդել է, որ գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել Թուրքիայից ներկրված լոլիկներում, մանկական սնունդի մեջ և կաթնամթերքում: Նրա խոսքերով, լաբորատորիա կարող է դիմել ցանկացած մարդ, մեկ փորձաքննության արժեքը կազմում է 22 հազար դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |