ՀՀ կառավարությունը մտադիր է բացառել ձևական մոտեցումը մրցույթների կազմակերպման գործընթացում

ՀՀ կառավարությունը մտադիր է բացառել ձևական մոտեցումը մրցույթների կազմակերպման գործընթացում

PanARMENIAN.Net - Միայն բացառիկ դեպքերում է Հայաստանի կառավարությունը սարքավորումներ ձեռք բերելու և ծառայություններ պատվիրելու վարկային միջոցների շրջանակներում, ինչպես նաև ստանալու տեխնիկական աջակցություն, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մայիսի 12-ին բացելով կառավարության նիստը: Նրա խոսքերով, Հայաստանի Վերահսկիչ պալատը երևան է հանել մի շարք խախտումներ մրցույթի կազմակերպման գործընթացում, որի արդյունքներով կառավարությունը ձեռք է բերում սարքավորումներ առնվազն երկու անգամ էժան այն գնից, որով կարելի է այդ սարքավորումը ձեռք բերել ինտերնետում:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարական հանձնաժողովների աշխատանքում պահպանվում են բոլոր ձևականությունները. մրցույթի կազմակերպման կարգը պահպանվում է, արդյունքները գնում են ՀԲ, հաստատվում է մրցույթը, բայց ստացվում է, որ կառավարությունը սարքավորումները շատ թանկ գնով է ձեռք բերում: «Մենք պետք է հրաժարվենք վարկային ծրագրերից տեխնիկական աջակցության շրջանակներում: Հանձարարում եմ բոլոր նախարարություններին վերանայել իրենց մոտեցումը վարկային միջոցների կիրառման նկատմամբ, և առանց վարչապետի թույլտվության մրցությային փաստաթղթերը չեն ներկայացվելու ՀԲ-ում»,- ասել է նա և հավելել, որ մրցույթներն անցկացվելու են միայն գրանտերի հաշվին, քանի որ վարկային միջոցների հաշվին դրանց իրագործումը ծանր բեռ է դառնում կառավարության վրա:

7  12.05.11 - Կառավարության նիստ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---