ՀԿԵՈւ-ում մայիսի 16-ից կգործի միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ

ՀԿԵՈւ-ում մայիսի 16-ից կգործի միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ

PanARMENIAN.Net - «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ում մայիսի 16-ից կսկսի գործել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը: Համակարգը կներդրվի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններում: Նոր համակարգի ներդրման հետ կապված, տոմսի արժեքի մեջ կներառվեն ապահովագրական վճարները, որոնք կազմում են 200 դրամ Երևան-Բաթումի-Երևան գնացքի համար և 250 դրամ Երևան-Թիֆլիս-Երևան գնացքի համար: Տոմս վերադարձնելու դեպքում ուղևորին ամբողջովին հետ է վճարվելու ապահովագրական վճարը:

«Ավտոմատացված համակարգի ներդրումը թույլ կտա բարելավել ուղևորների սպասարկման մակարդակը և կրճատել սպասարկման ժամանակը մինչև 2 րոպե»,- ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը կգործի «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին` Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---