Կրասնոդարում ամռանը կգործարկվի հայկական տեխնոլոգիայով բիոհացի արտադրության գործարան![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ մասնագետների խումբը հացի արտադրության նոր տեխնոլոգիա է մշակել բնական հումքի կիրառմամբ, որի արդյունքում ստացվում է օրգանիզմի համար օգտակար բիոհաց: Ինչպես հայտնել է մայիսի 23-ին Երևանում մամլո ասուլիսում ՀՏԱ ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը, բիոհացն արդեն հավաստագրվել է Ռուսաստանում, իսկ հունիսին Կրասնոդարում գործարկվելու է բիոհացի արտադրության գործարան: Նախատեսվում է, որ գործարանում ամեն օր արտադրվելու է մինչև 10 տոննա հաց: Բիոհացը Հայաստանում արտադրվող միակ հացն է, որը որակի ստուգում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդների սննդակարգում բիոհացի ներառումն օգտակար է աղեստամոքսային տրակտի, հենաշարժողական համակարգի հիվանդությունների և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի ժամանակ: Նոր 100-տոկոսանոց բնական խմորի բարելավիչը կոչվում է հացաթան և ստացվում է բիոմածունի ֆիլտրատից և ածիկի ու ցորենի թեփի խառնուրդից, ընդ որում այն թխվում է 2.5-3 ժամում ավանդական 8 ժամվա փոխարեն: Հացաթանի հիման վրա ստացված բիոհացն ունի մեր կողմից արդեն մոռացված տնական հացի բույրը, համը և գույնը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |