«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների համակարգին23 մայիսի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների հերթական միջազգային համակարգին: Սկսած այս տարվա մայիսի 20-ից ֆիզիկական անձինք հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուսական ռուբլով նաև «CONTACT» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «CONTACT» համակարգը դարձավ Բանկի հետ համագործակցող թվով տասերորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Բանկի հաճախորդները ստացան հերթական հնարավորությունը դրամական միջոցները ուղարկել ապահով, մատչելի և արագ, առանց հաշվի բացման: Այդպիսով, երկրի ողջ բնակչությունը հնարավորություն ունի գումար փոխանցել կամ ստանալ շուկայում դրամական միջոցների փոխանցման խոշորագույն համակարգերից մեկի միջոցով: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, նախատեսելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգը գործում է ԱՊՀ և Բալթյան երկրներում` 175 բանկեր և կազմակերպություններ: «CONTACT» համակարգով կարելի է գումար փոխանցել կամ ստանալ աշխարհի ավելի քան101 երկրներից: «CONTACT» համակարգի հիմնական առավելություններն են` փոխանցման ցածր արժեքը, արագ և պարզ ձևակերպումը (3-5 րոպե), արագ ստացումը (մի քանի րոպեների ընթացքում), ստացողի կողմից ծախսերի բացակայությունը, հուսալիությունն ու ապահովությունը: 2011թ. մայիսի 20-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «CONTACT» համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների տաս համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, Lider և RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձ մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |