«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մեծացնում է գյուղատնտեսական բնագավառի ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մեծացնում է գյուղատնտեսական բնագավառի ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն շարունակում է մեծացնել հայկական տնտեսության ֆինանսավորման ծավալները: 2011թ. ապրիլին Բանկը «ՄԱՊ» ընկերության համար սահմանեց վարկափաստաթղթային սահմանաչափ ընկերության տարբեր նախագծերի ֆինանսավորման համար: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարկափաստաթղթային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն շրջանառու միջոցների համալրումը, որը հնարավորություն կտա «ՄԱՊ» ընկերությանը գնել էլ ավելի շատ գյուղմթերք և գյուղացիներին տրամադրել գումարային կանխավճար առանց տոկոսի ապագա բերքահավաքի համար, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կիրականացվեն ակկրեդիտիվների և երաշխիքների թողարկում` ի ապահովումն ապրանքների և ծառայությունների արտասահմանյան մատակարարների առջև «ՄԱՊ» ընկերության` արտաքին առևտրային պայմանագրերի շրջանակներում ստանձնած ֆինանսական պարտավորությունների:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերում գյուղատնտեսական բնագավառում աշխատող ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Մենք վարկավորում ենք արտադրանքի վերջնական արտադրողներին, որոնք իրeնց հերթին կանխավճարային գումարներ են տրամադրում ֆերմերներին: Տվյալ կոնտեքստում Բանկի կողմից «ՄԱՊ» ընկերությանը սահմանաչափի տրամադրումը համարում եմ այժմեական և կարևոր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի, գյուղանտեսության զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման աջակցման տեսանկյունից», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Ընդ որում` նա ավելացրել է, որ բանկը բավականին արդյունավետորեն շարունակում է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի առաջատար ընկերությունների հետ և նախատեսում է հետագայում էլ մեծացնել երկրի գյուղատնտեսության զարգացման վարկավորման ծավալները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---