Հայաստանում արտադրվող մարտկոցները մեծ պահանջարկ ունեն ԱՄԷ-ում

Հայաստանում արտադրվող մարտկոցները մեծ պահանջարկ ունեն ԱՄԷ-ում

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է 2010թ. նոյեմբերի 23-ին Երևանում գործարկված կապարաթթվային մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության արտադրամասերով և լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը` հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար: Գործում են ձուլման, մածուկապատրաստման և մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձևավորման և հավաքման, օդի ու ջրի զտման և մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ: 2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատ» ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական և օժանդակ արտադրություններում:

Ինչպես լրագրողներին հաղորդեց ընկերության բաժնետեր Գյունտեր Պիլարսկին, արտադրանքի առաջին մատակարարումներն իրականացվել են մայիսին, իսկ ամենամեծը` դեպի ԱՄԷ: Ընդ որում` նա ընդգծել է, որ արտադրանքն ամբողջությամբ արդարացրել է սպասումները, իսկ ներկա պահին մշակվում է միջազգային շուկաներում դրա առաջխաղացման ռազմավարությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---