Նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%

Նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղմթերքի արտահանման հետ միաժամանակ այս տարի կհաջողվի լիովին ապահովել ներքին շուկայի պահանջարկը, հավաստիացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Այս տարի ներքին շուկան կապահովվի մրգերի ու բանջարեղենի բոլոր տեսակներով»,-ասել է նա «Զվարթնոց» օդանավակայանում սառնարանային համալիրի բացման ժամանակ:

Նախարարը նշել է,որ առաջիկայում գյուղմթերքի գները հանրապետությունում կնվազեն, հատկապես կարտոֆիլի գինը: «10-15 օրից, երբ շուկայում կհայտնվի նորահաս կարտոֆիլը, գները կկայունանան»,-ասել է նա:

Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%: Արտահանմամբ կզբաղվեն մոտ 25 ընկերություններ, ընդ որում ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ փորք ընկերությունները կգործեն հավասար պայմաններում:

9  25.05.11 - Սերժ Սարգսյանը այցելել է "Զվարթնոց" օդանավակայանին կից նոր սառնարանային համալիրը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---