Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան շահույթի 5%-ը վճարելու է իր աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան շահույթի 5%-ը վճարելու է իր աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է կոմբինատի գլխավոր բաժնետեր Քրոնիմետ ընկերությունների խմբի մամլո ծառայությունը, այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 25-ին կոմբինատի բաժնետերերի ժողովում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշումն ընդունվել է` հետևելով սոցիալան շուկայական տնտեսության սկզբունքներին և կարևորելով կոմբինատի աշխատակիցների մեծ դերը և նշանակությունը միջազգային մակարդակի լեռնագործական ընկերություն ձևավորելու գործում: Պարգևավճարի չափը կախված կլինի աշխատանքային ստաժից, զբաղեցրած պաշտոնից և կատարած աշխատանքի առանձնահատկություններից: Բաժնետերերի ժողովին մասնակցել են Քրոնիմետ ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, Քրոնիմետ Մայնինգ ԲԸ գործադիր տնօրեն Թոմաս Հայլը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերն են «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---