Կառավարությունում քննարկեցին Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խնդիրները![]() 31 մայիսի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աուդիտի խորհրդատուի ընտրության արդյունքները: Խորհրդի անդամների հավանությանն են արժանացել Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Երևան-Արտաշատ 19 կմ ճանապարհային հատվածի նախագծի փոփոխությունների հետ կապված «Էջիս Բիսիոմ» կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրի կնքման, ինչպես նաև Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Արտաշատ-Արարատ հատվածի նախագծի լրամշակման խորհրդատուի ձեռքբերման հարցերը: Մեկ այլ հարցով խորհուրդը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանության բաժնի վերաբնակեցման մասնագետի, ինչպես նաև շահառուների հետ խորհրդակցությունների և հասարակայնության հետ կապերի մասնագետի թափուր հաստիքների համալրման մրցույթ հայտարարելու մասին: Նիստում հաստատվել են նաև Ծրագրի 2-րդ տրանշի շրջանակում օտարման ենթակա հողի ու գույքի ճշգրտման և գնահատման խորհրդատվական ծառայությունների իրականացման պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տրանշերը նախագծող խորհրդատուի` «Էջիս Բիսիոմ» կազմակերպության կողմից պայմանագրի փոփոխության կարգադրագիր ընդունելու առաջարկությունները: Ի թիվս օրակարգային այլ հարցերի, որոշվել է կառավարման խորհրդի քարտուղար նշանակել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչին, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |