Կառավարությունում քննարկեցին Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խնդիրները

Կառավարությունում քննարկեցին Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խնդիրները

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աուդիտի խորհրդատուի ընտրության արդյունքները:

Խորհրդի անդամների հավանությանն են արժանացել Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Երևան-Արտաշատ 19 կմ ճանապարհային հատվածի նախագծի փոփոխությունների հետ կապված «Էջիս Բիսիոմ» կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրի կնքման, ինչպես նաև Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Արտաշատ-Արարատ հատվածի նախագծի լրամշակման խորհրդատուի ձեռքբերման հարցերը: Մեկ այլ հարցով խորհուրդը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանության բաժնի վերաբնակեցման մասնագետի, ինչպես նաև շահառուների հետ խորհրդակցությունների և հասարակայնության հետ կապերի մասնագետի թափուր հաստիքների համալրման մրցույթ հայտարարելու մասին:

Նիստում հաստատվել են նաև Ծրագրի 2-րդ տրանշի շրջանակում օտարման ենթակա հողի ու գույքի ճշգրտման և գնահատման խորհրդատվական ծառայությունների իրականացման պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տրանշերը նախագծող խորհրդատուի` «Էջիս Բիսիոմ» կազմակերպության կողմից պայմանագրի փոփոխության կարգադրագիր ընդունելու առաջարկությունները:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, որոշվել է կառավարման խորհրդի քարտուղար նշանակել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչին, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---