Հայաստանը և Լեհաստանը համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև ՏՏ ոլորտում![]() ![]() PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել հայ-լեհական գործարար համաժողով, որի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման երեք հուշագրեր։ Մասնավորապես, փաստաթղթեր են ստորագրվել Զարգացման հայկական գործակալության ու Տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների լեհական գործակալության, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության և Լեհաստանի գործատուների միության միջև, ինչպես նաև Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի Առևտրային պալատի միջև։ Գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ֆինանսաբանկային հատվածի ներկայացուցիչների կլոր սեղան։ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր։ Միաժամանակ նա հավելել է, որ լեհ ներդրողների հետաքրքրությունը կարող են առաջացնել գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Իր հերթին Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կալինսկին պատրաստակամություն է հայտնել կիսվել փորձով և օգնել հայ գործընկերներին խուսափել սխալներից բիզնեսի և էկոնոմիկայի ոլորտում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են լեհական կապիտալով 12 ընկերություններ։ 2010-ին Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21,2 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 1,9 մլն դոլար, ներկրմանը՝ 19,2, Հայաստանը Լեհաստան է արտահանում կաուչուկ, ցեմենտ, քար, աղ և խմիչքներ, ներկրում է էլեկտրական սարքավորումներ, եթերայուղեր, շաքար, դեղագործական ապրանքներ, թուղթ և այլն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |