America Group Inc-ը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը ԱՄՆ-ում

America Group Inc-ը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում գրանցված «Ամերիա» ընկերությունների խմբի America Group Inc ներկայացուցչությունը ինքնատիպ «հուսալի կամուրջ» կհանդիսանա Հայաստանի ներդրումային գրավչությունը պատշաճ կերպով ներկայացենլու համար ինչպես սփյուռքահայերին, այնպես էլ օտարերկրացի ներդրողների համար; Այդ մասի Երևանում հայտարարել է «Ամերիա» ՓԲԸ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Անդրադառնալով երկրի ընտրությանը՝ Դավիթ Սարգսյանը պարզաբանել է, որ «Սփյուռքի պահպանողական շուկան Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ առավել իրազեկման կարիք ունի, քան ռուսականը, որի հետ ավանդաբար ավելի սերտ կապեր են ձևավորվել բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով այն պոտենցիալ ոլորտներին, որոնք կարող են հետաքրքիր լինել օտարերկրացի ներդրողի համար, Դավիթ Սարգսյանը նշել է անշարժ գույքի շուկան, լեռնահանքային արդյունաբերությունն ու ՏՏ ոլորտը, որտեղ արդեն կա տեղի մասնագետների աշխատուժի կիրառմամբ բիզնես բացելու ձևավորված փորձ:

3  26.09.11 - Ամերիաբանկի ներկայացուցիչների մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---