Տիգրան Սարգսյան. 2011-ի 9 ամիսների արդյունքով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 5 տոկոս![]() ![]() PanARMENIAN.Net - 2011-ի առաջին 9 ամիսների արդյունքով Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով ՀՀ կառավարության այսօրվա նիստը։ «Դա բավական դրական տեղաշարժ է»,- ասել է նա։ Ինչպես հաղորդել է վարչապետը, նշված շրջանում աճ արձանագրվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, սակայն դեռևս անկում կա շինարարության ոլորտում։ «Չնայած այդ անկմանը, մեր գնահատականներով, 9 ամիսների արդյունքով մենք ունենք 5-տոկոսանոց տնտեսական աճ»,- ասել է վարչապետը։ 2011-ի սեպտեմբերի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010-ի սեպտեմբերի համեմատ ավելացել է 9 տոկոսով։ Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճն ամսական կտրվածքով կազմել է 17 տոկոս։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |