2012-ին Երևանի վարչական շրջաններում կհայտնվեն ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ

2012-ին Երևանի վարչական շրջաններում կհայտնվեն ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ

PanARMENIAN.Net - 2012-ին Երևանի վարչական շրջաններում հայտնվելու են ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի իրագործումը խթանելու նպատակով ընթացիկ տարվա օգոստոսին Արաբկիր վարչական շրջանում կազմակերվել է գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, որը դարձել է հանգստյան օրերին անցկացվող ավանդական միջոցառում։

Նրա խոսքով, տոնավաճառը մեծ պահանջարկ է վայելում, քանի որ նրա աշխատանքի շրջանում շուրջ 4000 ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանք, իսկ օրական այն ունեցել է 4000-6000 գնորդ։ Մակարյանը հավելել է , որ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բավական ցածր է, քանի որ նախարարությունը գյուղացիներին տրամադրում է առևտրի համար տաղավարներ, կշեռքներ և անվճար համազգեստ։

3  02.11.11 - ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---