Ակտիվների չափով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ետ չի մնում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների միջին բանկերից

Ակտիվների չափով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ետ չի մնում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների միջին բանկերից

PanARMENIAN.Net - Հայկական ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համար 2011թ բավականին հաջող էր, չնայած միջազգային շուկաներում շարունակաբար աճող և դեռ չհաղթահարված ճգնաժամին, հունվարի 20-ին հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «2011թ մենք գերազանցել ենք նախաճգնաժամային մակարդակը»,-ընդգծել է նա, ամփոփելով բանկի աշխատանքի արդյունքները: Մասնավորապես, ըստ նրա, բանկի ակտիվները կազմել են ավելի քան 220 մլրդ դրամ` մոտ 580 մլն դոլար: «Այց ցուցանիշը համեմատական է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների միջին բանկերի ցուցանիշների հետ, չխոսենք նաև տարածաշրջանային բանկերի մասին»,- ընդգծել է նա:

Ինչպես հայտնել է Գիշյանը, 2011թ ավարտին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կապիտալը կազմել է 44 մլրդ դրամ` 118 մլն դոլար, իսկ վարկային պորտֆելը, որը բանկիրը կոչել է «առողջ», հասել է 140 մլրդ դրամի, ինչը հանդիսանում է «Հայաստանի էկոնոմիկայի համար լուրջ ցուցանիշ»:

Բացի այդ, ըստ Գիշյանի, 2011թ բանկոմատների ցանցն ավելացվել է 20-ով, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը 137 է: Տվյալ պահին բանկն ունի 42 մասնաճյուղ, որոնց մեծ մասը հանրապետության մարզերում:

Անդրադառնալով 2012թ ծրագրերին, Գիշյանն ընդգծել է, որ «բանկը մտադիր է շարունակել ակտիվ զարգացումը և վարկավորումը», բացի այդ ծրագրերի մեջ է նաև մասնաճյուղերի ընդլայնումը և նոր ծառայությունների ընդունումը, մասնավորապես պլաստիկ քարտերի ոլորտում:

Ամփոփելով` հայկական ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ղեկավարն ասել է, որ Եվրոպայում անկայուն իրավիճակը անմիջականորեն չի ազդի բանկի աշխատանքի վրա, որը 2012թ ակնկալում է ապահովել ոչ պակաս լավ ցուցանիշներ, քան 2011-ին:

5  20.01.12 - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և IFC-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---