39  09.05.12 - Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի կազմավորման 20-ամյակի զորահանդեսը

Ադրբեջանը հատկապես ինտենսիվ է խախատել հրադադարը մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին

Ադրբեջանը հատկապես ինտենսիվ է խախատել հրադադարը մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---