20 տարի առաջ ազատագրվեց «կյանքի ճանապարհը»՝ Բերձորը (վիդեո) 18 մայիսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ 20 տարի առաջ, 1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց կենսական նշանակություն ունեցող Լաչինը (ներկայիս Բերձոր): ԼՂՀ-ն ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրա- և գազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով: Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջև: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ և մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը: Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային և դիրքային առավելություն, ետ մղեցին գրոհը: Գյուլաբլիի բարձունքից հակառակորդը գնդակոծում էր Ստեփանակերտի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր՝ 20 տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, Լաչինում փոխհրաձգություն էր ընթանում ադրբեջանցիների զինված ուժերի ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից: Մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց Լաչինի անկումը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |