The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը 12 հունվարի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ: Հոդվածը, որտեղ ճամփորդների համար օգտակար խորհուրդներ կան, The Guardian-ը հրապարակել է «Մոլորակի ամենաարկածային վայրերը, որտեղ կարելի է անցկացնել 2015-ի արձակուրդները» վերնագրով, գրում է Ռոսբալտը: «Այս ուղևորությունը վախկոտների համար չէ, բայց այնտեղ հետաքրքիր շատ բան կա՝ լեռներում ծվարած վանքեր, հնագիտական հուշարձաններ, հինավուրց քարանձավային համալիրներ և զարմանահրաշ բնություն: Այնտեղ կարելի է մեկնել միայն Երևանով՝ բրիտանական Regent Holidays-ի օգնությամբ»,- գրում է պարբերականը: Վերջերս Yahoo Travel-ը ևս խորհուրդ էր տվել ընթերցողներին ընդլայնել իրենց Ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում: Պորտալը հիշեցրել էր, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց: Հաղթանակ տանելով Ադրբեջանի հանդեպ և հրադադար կնքելով 1994 թվականին, Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից: «Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռը և IX դարում կառուցված Դադիվանքը»,-գրել էր պարբերականը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |