20  02.04.16 - Արցախի Մարտունի քաղաքի դպրոցի բակում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծման արդյունքում վիրավորված 2 երեխան՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում

Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են

Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30 սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք էր կիրառել, ինչի հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Ստեփանակերտի հիվանդանոցից, ուր նրանց տեղափոխել են, ասացին, որ երեխան սպանվել էր, իսկ երկուսը վիրավորվել էին դպրոցի հրետակոծման հետևանքով: Մահացած Վաղինակ Գրիգորյանն ու վիրավորներից մեկը եղբայրներ էին:

Գևորգ Գրիգորյանն ու նրա մայրը (մեջտեղում)

«2004-ին ծնված Վարդան Ադրեասյանի մոտ ախտորոշվել է ազդրի բազմաբեկոր կոտրվածք, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն, ամեն ինչ նորմալ է: Գևորգ Գրիգորյանն ունի ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք: Կատարվել է վիրաբուժական մշակում», - հայտնեցին հիվանդանոցից:

Վարդան Անդրեասյանը

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Կարդացեք նաև. ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---