ԼՂՀ նախագահ. Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ-ին պահանջներ կներկայացնենք![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրությունը պետք է վերանայի իր դիրքորուշումը և ստեղծի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Ես հնարավորություն եմ ունեցել գնահատականներ տալ միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերությանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, և ես ոչ միայն գնահատականներ եմ տվել, այլ շնորհակալություն հայտնել միջազգային հանրությանը՝ գործադրվող ջանքերի համար, քանի որ մենք գտնում ենք, թե հարաբերական խաղաղությունը մինչև ապրիլի 2-ը ահահովվում էր նաև ՄԽ-ի կողմից: Զուգահեռ դրան, ես ներկայացնում էի մեր դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալին. ԼՂ հարցով հանդիպումների ժամանակ բանակցությունների խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է հասնել վերջնական լուծմանը», - ասել է նախագահը: Նա շեշտել է, որ այսօր էլ մնում են այն տեսակետին, որ ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն և վերջնականապես կյանքի կոչվել, մինչև որ չքննարկվի ու չիկարականացվի ԼՂՀ պաշտոնական մասնակցությամբ: «1994-ին Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է այս հակամարտության կողմը և որոշումը իրավական առումով ուժը չի կորցրել: Հետևաբար անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այդ պահանջը, քանի որ այն ունի ակնհայտ արտահայտություն, և, կարծում եմ, վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար՝ վերանայելու իրենց դիրքորուշումը և վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափին», - նկատել է նախագահը: Սահակյանը նաև նշել է, ՄԽ-ն ակտիվ միջոցառումներ է իրականացնում՝ կապված վերջին իրավիճակի հետ, որոնց արդյունքում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դրանց վերաբերյալ հայկական կողմը մի շարք տեսակետներ ունի և ինչու ոչ՝ նաև պահանջներ, որոնք կներկայացվեն Մինսկի Խմբին: «Հաշվի առնելով, որ նրանք արդեն եղել են Բաքվում ու հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ, մեզ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչ հարցեր են քննարկվել ու ինչ տպավորություններով են նրանք վերադարձել Ադրբեջանից», - հավելել է նախագահը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |