15  Արցախյան պատերազմ

Մայիսի 18. Ուղիղ 19 տարի առաջ ազատագրվեց «կյանքի ճանապարհը»՝ Բերձորը

Մայիսի 18. Ուղիղ 19 տարի առաջ ազատագրվեց «կյանքի ճանապարհը»՝ Բերձորը

PanARMENIAN.Net - Ուղիղ 19 տարի առաջ, 1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց կենսական նշանակություն ունեցող Լաչինը (ներկայիս Բերձոր): Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերի առջև նոր նպատակ դրվեց՝ «կյանքի ճանապարհ» բացել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև ամենանեղ հատվածում: ԼՂՀ-ն ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրա- և գազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջև: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ և մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային և դիրքային առավելություն, ետ մղեցին գրոհը: Գյուլաբլիի բարձունքից հակառակորդը գնդակոծում էր Ստեփանակերտի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը:

Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր՝ 20 տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, Լաչինում փոխհրաձգություն էր ընթանում ադրբեջանցիների զինված ուժերի ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից:

Մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը:

Մինչ օրս, Բերձորը, որը դարձել է Քաշաթաղի շրջանի կենտրոնը, շարունակում է մնալ Հայաստանն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող «կյանքի ճանապարհ»: Արցախի ղեկավարությունը բազմիցս է հերքել Բաքվի «հույսը», թե Բերձորը մի օր կարող է փոխանցվել ադրբեջանական կողմին: Լաչինի շրջանը ոչ մի հանգամանքում չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ, քանի որ առանց նրա անհնար է ԼՂՀ անվտանգ ու նորմալ գոյությունը:

10  "Արաբո" ջոկատ
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
17  Ազատ Արցախի երեխաները
28  Ստեփանակերտի օդանավակայան
Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---