2010 թվականին Հայաստանում Ինտերնետի գները կրկին կարող են նվազել

Ապրիլի 12-19 շաբաթվա տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի հիմնական իրադարձությունների տեսությունը

Ինտերնետի գները կարող են նվազել 2010 թվականին: Այդ մասին, ապրիլի 14-ին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հոբելյանական համագումարում: Նա խոստացավ, որ կառավարությունը կնպաստի առկա խնդիրների լուծմանը: Մասնավորապես, վարչապետն անդրադարձավ երկակի նշանակության ապրանքների օրենսդրական դաշտի կարգավորման խնդրին` “Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության մասին” օրենքին, որի ուղղումներն օրերս ընդունել է ՀՀ ԱԺ-ն` առաջացնելով UITE-ի մտահոգությունը: Ըստ Տ.Սարգսյանի, նմանատիպ խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ համատեղ քննարկումների շնորհիվ կգտնվեն այնպիսի լուծումներ, որ նման ռեժիմները, որոնք վերաբերում են անվտանգությանը, չխոչընդոտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 14-ի իր նիստում որոշել է, որ Ինտերնետ հասանելուիություն և տվյալների փոխանցում տրամադրող օպերատորը պարտավոր է ապահովել անվտանգ պիրինգային միացում (P2P, peer-to-peer, որը ենթադրում է մի ցանցի բաժանորդների ուղիղ միացում մյուսի բաժանորդներին առանց երրորդ ցանցերի միանալու: Պիրինգային միացում ապահովող մեկ կապուղու միջին ամսական ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի 60% թողունակությունը: Հայաստանում ապրիլի սկզբին ստեղծվեց ՞ԱՐՄԻՔՍ” Ինտերնետ-տրաֆիկի փոխանակման կենտրոնը: Ինետերնետային eXchange-կենտրոնի միջոցովվ նախատեսվում է Ինտերնետի տրաֆիկի շուրջ 20-30 տոկոսը “պահել” Հայաստանում, ինչն իր հերթին թույլ կտա նվազեցնել Ինտերնետի գները: Շաբաթվա առանցքային իրադարձություններից էր Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») միջև ստորագրվեց “Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն (ԻՀՌՀԿ)” բացելու մասին հուշագիրը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՌԴ ԱՊՀ` արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») համաձայնել են համագործակցություն իրականացնել միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում համագործակցության, ինչպես նաև ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում, ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպման գործում, ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և մեխանիզմների մշակման գործում, գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում օժանդակության` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում տեղեկատվական և կազմակերպչական փոխադարձ աջակցության ոլորտում: Ներկայացվեց նաև տիեզերական կապի կառույցի "Յամալ - 12Կ" շնորհանդեսը, որը հնարավորություն կտա ուսանել ինովացիոն ծրագրերը հեռակառավարման միջոցով – դա կկիրառվի առաջին անգամ ԱՊՀ-ի տարածքում: (Տեսաասուլիս` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Տոմսկ քաղաքների մասնակցությամբ): Հայկական ՏՏ-տեխնոլոգիաների մշտական ներկայացուցչությունը կբացվի ԱՄՆ Սիլիկոնյան հովտի ոչ պաշտոնական մայրաքաղաք` Սան Հոսեում: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել այդ ծրագիրը ոլորտի ներկայացուցիչների հետ միասին: Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Հայաստանում կայանալիք DigiTec գործարար համաժողովին: Հայաստանի ծրագիրը, որ ներկայացվել էր ՏՏ ոլորտի ընկերությունների գորածարար համաժողովին Մակեդոնիայում, հավանություն ստացավ, գագաթնաժողովում ներկայացված 8 ծրագրերից: Ծրագիրը նախատեսում է Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրների ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների մասնակցությունը Հայաստանում կայանալիք DigiTec գործարար համաժողովին, և, հակառակը, Հայաստանի ընկերությունների մասնկցությունը Եվրոպայում անցկացվող ՏՏ ցուցահանդեսներին: Իր հերթին, շուրջ 70 ռուսական խոշոոր ընկերություններ կմասնակցեն Ռուս-հայկական ինովացիոն-արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին Երևանում: Ցուցահնդեսին և համատեղ գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ռուսական պատվիրակությունը ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ: Թվով երրորդ ռուս-հայկական ցուցահանդեսը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կապն ու հեռահողորդակցությունները, ՏՏ-ն, ինովացիաները և ներդրումները, մեքենաշինությունը, մետաղագործությունը, էներգետիկան, շինարարությունը, տրանսպորտն ու լոգիստիկան, բանկերն ու ապահովագրական ընկերությունները, բժշկությունը, կրթությունը, զբոսաշրջությունը և այլն: Կազմակերպիչներն են “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալությունը, “Զառուբեժ-Էքսպո” ԲԲԸ-ն, “Մուլտի Գրուպ” կոնցեռնը: 117-րդ քիմիական տարրի հայտնագործության համահեղինակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես կգա դասախոսությամբ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովում: Համաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Բելառուսից: “Սինոփսիս Արմենիան” և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը հայտարարել են բակալավրիատի 2010-11 ուս. տարվա ընդունելություն “Միկրոէլեկտրոնային սխեմաներ` համակարգեր” ամբիոնի ծրագրի համար: Ամբիոնը ստեղծվել է 2001թ. և վերջի տվյալներով տվել է 270 մասնագետ, որոնց մեծամասնությունն աշխատում է ընկերությունում: “Սինոփսիս Արմենիայի” 381 աշխատակիցների 40 տոկոսը ՀՊՃՀ բազայի վրա “Սինոփսիս” կրթական ծրագրի շրջանավարտներ են: Այդ մասին ապրիլի 13-ին նոր ուսումնական շրջանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է “Սինոփսիս Արմենիայի” գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով, այդպիսով ընկերությունն օգնում է կանխել “ուղեղների արտահոսքը” երկրից:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---