Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» Հայոց ցեղասպանության խնդրից26 մարտի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Մասնավորապես, Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» այդ խնդրից: «Ամեն տարի ապրիլին մենք ունենում ենք միևնույն խնդիրը, կապ չունի` ով է իշխանությունում` հանրապետականները, թե դեմոկրատները»,-«դժգոհել» է թուրք վարչապետը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Թուրքիան 2010թ ավարտել է Վանա լճի Ախթամար կղզու հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը: Վերականգնունից հետո, թուրքական իշխանությունները եկեղեցին վերածել են թանգարանի: Էրդողանը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «չշփոթել ամերիկացի սենատորներին, օրենսդիրներին և քաղաքագետներին պատմաբանների հետ»: Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը: Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից: 1948թ Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց 260-րդ որոշումը` ցեղասպանությունների` որպես հանցագործության և դրանց պատժման մասին կոնվենցիան: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951թ հունվարի 12-ին: Այն հաստատում է «ցեղասպանություն» հասկացության միջազգային իրավական կարգավիճակը որպես մարդկության դեմ իրականացավծ ծանրագույն հանցագործության, ինչպես նաև տալիս է դրա իրավական գնահատականը: Բոլոր մասնակից-պետություններին իրավունք է տրվում ձեռնարկել միջոցներ ցեղասպանությունները կանխելու և պատժելու համար` խաղաղ կամ ռազմական ճանապարհներով: Այս կոնվենցիան 2011թ հաստատած երկրների թիվը հասնում է 141-ի: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |