Բրյուսովի անվան համալսարանում տեղի կունենա Եվրոպագիտության ուսումնական ծրագրի շնորհանդես

Բրյուսովի անվան համալսարանում  տեղի կունենա Եվրոպագիտության ուսումնական ծրագրի շնորհանդես

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ մեծ դահլիճում մարտի 28-ին տեղի կունենա շնորհանդես՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին ՀՀ ԿԳՆ կողմից 032700 կոդով «Եվրոպագիտություն» մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու և նույն բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, մագիստրոսի որակավորման աստիճանով, 2 տարի ուսուցման տևողությամբ գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հանրային կապերի բաժնից` զեկույցներով հանդես են գալու ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյանը, «Եվրոպական ինտեգրացիա և Կենտրոնական Եվրոպայի պատմության նուրբ հարցերը. Վիշեգրադի երկրների փորձը» ծրագրի դասախոս Ս. Գրիգորյանը և «Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն» ծրագրի դասախոս Մ. Զոլայնը:

Շնորհանդեսին հրավիրվել են ՀՀ նախարարությունների, դեսպանատների, բուհերի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---