Մարդու իրավունքների պաշտպան. Առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը

Մարդու իրավունքների պաշտպան. Առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում, անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:

Նրա գնահատմամբ`համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ:

Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---