Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել գերմանական Կարմիր Խաչի ծրագրերը Հայաստանում

Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել գերմանական Կարմիր Խաչի  ծրագրերը Հայաստանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես PanARMENIAN.Net –ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել բարեգործական բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել ու իրականացվել են կազմակերպության կողմից` հատկապես հասարակության սոցիալապես խոցելի հատվածի հոգսը թեթևացնելու ուղղությամբ:

Տարոն Մարգարյանը մատնանշել է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում արդեն երկար տարիներ գործող բարեգործական ճաշարանի օրինակը:

Կառլ-Հայնց Շայդեն ներկայացրել է կազմակերպության կողմից Երևանում իրականացվող բարեգործական ծրագրերը ու նշել, որ ամեն տարի հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսը մայրաքաղաքի սոցիալապես անապահով ավելի քան 300 շահառու ընտանիքներ կարողանում են օգտվել «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---