Դոլարը սկսել է բարձրանալ համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ![]() 27 մարտի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը դոլարի փոխարժեքը իջնելու երկու փուլերից հետո սկսել է աճել համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ, վկայում են առք ու վաճառքի տվյալները: Մոսկովյան ժամանակով 18:45-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց տարադրամների զամբյուղում բարձրացել է 0,18%-ով` հասնելով 79,06 կետին: Եվրոպական տարադրամը մեկ եվրոյի դիմաց ամերիկյանի հանդեպ նախորդ օրվա 1,3358-ի փոխարեն էժանացել է 1,3338 դոլարով: Դոլարի փոխարժեքը իենի հանդեպ աճել է մինչև 83,18 իեն մեկ դոլարի դիմաց` երկուշաբթի օրը մեկ դոլարի դիմաց 82,82 իենի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ ԱՄՆ 20 խոշորագույն քաղաքներում բնակարանի գների ինդեքսը հունվարին տարեկան հաշվարկով իջել է 3,8%-ով:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |