Դոլարը սկսել է բարձրանալ համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ

Դոլարը սկսել է բարձրանալ համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը դոլարի փոխարժեքը իջնելու երկու փուլերից հետո սկսել է աճել համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ, վկայում են առք ու վաճառքի տվյալները:

Մոսկովյան ժամանակով 18:45-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց տարադրամների զամբյուղում բարձրացել է 0,18%-ով` հասնելով 79,06 կետին: Եվրոպական տարադրամը մեկ եվրոյի դիմաց ամերիկյանի հանդեպ նախորդ օրվա 1,3358-ի փոխարեն էժանացել է 1,3338 դոլարով: Դոլարի փոխարժեքը իենի հանդեպ աճել է մինչև 83,18 իեն մեկ դոլարի դիմաց` երկուշաբթի օրը մեկ դոլարի դիմաց 82,82 իենի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ ԱՄՆ 20 խոշորագույն քաղաքներում բնակարանի գների ինդեքսը հունվարին տարեկան հաշվարկով իջել է 3,8%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---