Ֆրանսահայերը շոկի մեջ են ասորիների ցեղասպանությունը չճանաչելու ՀՀ ԱԺ որոշումից28 մարտի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը չճանաչեց ասորի ժողովրդի ցեղասպանությունը, ֆրանսահայ կազմակերպությունները հայտարարեցին, որ նրանք շոկի մեջ են՝ այդ որոշումն անվանելով «խայտառակ», PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսահայերը, որոնք առաջ են մղում Հայոց ցեղասպանության ճանաչումը, չեն կարողանում հասկանալ ԱԺ որոշումը, որը ճիշտ և օրինական որոշում չկայացրեց: Ինչպես հայտարարել են ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ անարդարացի որոշման պատճառով հայտնի փիլիսոփա Բերնար Անրի Լևիի «մերժվածների համերաշխության» մասին խոսքերն իմաստազրկվում են: Մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ Հույների, ասորիների և Օսմանյան կայսրության այլ ժողովրդների ցեղասպանութունը ճանաչելու ու հիշատակի օր սահմանելու մասին բանաձևի քվեարկությունը: Օրինագիծը չընդունվեց, քանի որ կողմ քվեարկեց ընդամենը 17 հոգի, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |