Կառավարությունում քննարկել են կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը![]() 3 ապրիլի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Անցնելով օրակարգային հարցերին՝ քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորմանը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար: Անդրադառնալով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերող հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ներդրվելու սահմանաված ժամկետներում և պետությունը սուբսիդավորելու է Փոքր և միջին բիզնեսին էլեկտրոնային ստորագրություններ հատկացնելու ծախսերը: Որոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար: Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցման աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաև այլ օրենսդրական հարցերի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |