Թուրքերը գնալով ավելի խորամանկ միջոցներ են օգտագործում ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում

Թուրքերը գնալով ավելի խորամանկ միջոցներ են օգտագործում ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը նոր արշավ է սկսում, որը միտված է «բարեկամական հարաբերությունների» ստեղծմանը թուրքերի ու հայերի միջև և մտադիր է կապեր հաստատել ԱՄՆ հայ համայնքի հետ՝ խնդրելով նրանց միանալ այդ ծրագրին: Ըստ Asbarez-ի տրամդրած տեղեկատվության, այն անձանց թվում, որոնց հետ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի հյուպատոսությունը, հայ համայնքի ականավոր դեմքեր են, ձեռներեցներ ու գործարարներ:

Իրականում, սա վտանգավոր նախադեպ է, որի իմաստը պետք է որոնել թուրքական արտաքին քաղաքականության մեջ, որը ցանկանում է «որսալ» հայ համայնքի ոչինչ չկասկածող անդամներին Հայկական հարցի առաջխաղացումը կասեցնելու համար: Հայոց ցեղաասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան ամեն ինչ անում է, իր ոճգրագործությունները կոծկելու համար, այդ թվում օգտագործելով նաև ԱՄՆ հայ համայնքը: Թուրքիան հյուպատոսությունն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները ու լծակները մասնավոր և պետական հաստատություններում, համայնքի անդամների հետ կապ հաստատելու համար: Ցավոք, կան մարդիկ, որոնց համար աճի հնարավորությունն ու հնարավոր ֆինանսական շահը վեր են Հայկական հարցի արդար լուծումից, այն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

Կան նաև տարբեր կազմակերպություններ, որոնք իրենց կոչում են հայերի և թուրքերի միջև «կամուրջներ կառուցողներ», որոնք լավ ֆինանսավորվող ջանքերի շոնրհիվ «գայթակղում են» հայազգի ամերիկացիներին:

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է այդ ծրագրերը, որոնք միտված են պառակտելու մեր հասարակությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---