ԵԱՀԿ զեկույցը՝ 2011-ին ղարաբաղյան կարգավորման մեջ իր մասնակցության մասին

ԵԱՀԿ զեկույցը՝ 2011-ին ղարաբաղյան կարգավորման մեջ իր մասնակցության մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն զեկույց է հրապարակել 2011-ին կազմակերպության գործունեության մասին, որում առանձին կետ է նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես նշվում է զեկույցում, 2011-ի ընթացքում ԵԱՀԿ համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել փոխզիջման ձեռբերմանն ուղղված խաղաղ բանակցությունները:Անցած տարի Մինսկի խումբը 7 անգամ այցելել է տարածաշրջան և 14 հանդիպումներ անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Միջնորդները նաև 4 անգամ հատել են Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը, դրանով հանդերձ ցուցադրելով, որ շփման գիծը «մարդկանց համար չքանդվող արգելք չէ և որ կողմերի համաձայնության դեպքում լիովին հնարավոր է իրականացնել հրադադարի ռեժիմին հետևելու ռազմական համակարգում»: Միջնորդները նաև բազմիցս հայտարարել են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին և որ կողմերի քաղաքական կամքը կարևոր նշանակություն ունի խաղաղության հասնելու համար:

Փաստաթղթում նշվում է, որ 2011-ի դեկտեմբերինՎիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում կողմերը համաձայնություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձևաչափում և աշխատել խաղաղ լուծման հասնելու մթնոլորտի բարելավման վրա: Այդ համատեքստում նրանք համաձայնվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում հետաքննության մեխանիզմների մշակման հարցում: ԱԳՆ ղեկավարները նաև տեղեկացրել են համանախագահներին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են ուղիղ երկխոսության անցկացմանը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

ԵԱՀԿ զեկույցում նաև նշվում է, որ 2011-ի ընթացքում զորքերի շփման գծում արձանագրվել են «քննադատության ենթակա շատ միջադեպեր, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան և տարածաշրջանում լարվածության ավելացման»: ԵԱՀԿ համանախագահությունը և Մինսկի խումբը կոչ են արել կողմերին լրացուցիչ, անհապաղ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմին հետևելու, միջադեպերի հետաքննության, դիպուկահարներին առաջնային գծից հեռացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---