Վարչապետը բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

Վարչապետը բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը:

«Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին և գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության և համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը:

5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---