Օշականում նռնակ են պայթեցրել. Կա վիրավոր

Օշականում նռնակ են պայթեցրել. Կա վիրավոր

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Օշական գյուղում երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղացիներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել:

Ըստ մի քանի աղբյուրների, վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցների ձայներ, վարկածներ կան, որ դրանք ոչ թե կրակոցների ձայներ են եղել, այլ նռնակ է պայթել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում դա հաստատեց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը,ասելով,որ «գյուղացիներից մեկը նռնակ է նետել Քասախ գետը, որի արդյունքում հենց ինքն էլ վիրավորվել է»:

Գյուղապետը ասաց նաև, որ միջադեպի մասնակիցները «խորթ հորեղբոր տղաներ են, որոնց միջև կենցաղային բնույթի վեճեր նախկինում էլ են եղել»:

Հայտնի է վիրավորի անունը` Անդրանիկ Պողոսյան, ով Օշականում հաշվառված չէ, բայց բնակվում է Օշականում: Քասախ գետի մոտ այս պահին իրականացվում է տեղազննություն: Ոստիկանությունը դեռ ոչինչ չի հայտնում: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---