Սիսիանի հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել: Լրատվական կայքերում հայտնված տեղեկատվության համաձայն, զինծառայող Հայկ Ղազարյանի ինքնազգացողությունը վատացել է, և ժամը 14:00-ի սահմաններում նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ: Զինվորին ցանկացել են տեղափոխել Երևան, սակայն չեն հասցրել. ժամը 21-ի սահմաններում նա մահացել է:

Հայկ Ղազարյանը բանակ էր զորակոչվել Վաղարշապատի զինկոմիսարիատից և ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---