Վ. Մատվիենկո. Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի խորհրդարանները կարող են նպաստել ղարաբաղյան կարգավորմանը

Վ. Մատվիենկո. Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի խորհրդարանները կարող են նպաստել ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի խորհրդարանները կարող են նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, գտնում է ՌԴ Դաշնությունների խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն որը Բաքվում է պաշտոնական այցով, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: «Մենք պետք է կենտրոնանանք շփումների, մտավորականության ու արվեստի գործիչների հանդիպումների վրա:

Մեր խնդիրն է վստահության մթնոլորտ ձևավորել, առանց որի բարդ կլինի այդ խնդրին գործնական լուծում տալ»: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, բոլոր ջանքերը գործադրում է լուծում գտնելու համար: Նա հիշեցրել է, որ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ արդեն մի քանի եռակողմ հանդիպում է եղել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև: «Այս խնդիրն արագ լուծում չունի, դա բարդ խնդիր է: Մենք գործում ենք բացառապես ՄԱԿ շրջանակներում՝ղեկավարվելով միջազգային իրավունքով»,-ասել է Մատվինեկոն: Ըստ նրա, ՄԽ ներուժը սպառված չէ:

«Ռուսաստանը ակտիվորեն զբաղվել և զբաղվելու է որպես միջնորդ փոխընդունելի որոշումների որոնմամբ: Հարկավոր է երկու կողմերի բարի կամքն ու խաղաղ լուծումների որոնումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---