11 ապրիլի 2012 - 10:22 AMT
Սքոթ Բրաուն. Թուրքիան պետք է դադարեցնի կրոնական խտրականությունը

Նախորդ ամիս ամերիկացի սենատոր Սքոթ Բրաունը ներկայացրել է Թուրքիայի փոքրամասնությունների կրոնական սեփականության պաշտպանության վերաբերյալ օրինագիծը: Օրիանգիծը հիմնվում է նախորդ տարի Պալատում բավականին հաջող առաջընթաց ունեցած համանման նախագծի վրա: Օրինագիծը ներկայումս քննարկվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի Կոմիտեում: «Մենք պետք է պայքարենք, որպեսզի ապահովենք Թուրքիայի քրիստոնյաների իրավունքների պահպանումը: Մենք` ամերիկացիներիս համար, թանկ է մեր հավատը: Թուրքիան պետք է դադարեցնի կրոնական խտրականությունը և օրինական տերերին վերադարձնի եկեղեցուց առգրավված ունեցվածքը: Ես առավելագույն ջանքեր կներդնեմ, որպեսզի այս օրինագիծը որքան հնարավոր է շուտ ընդունվի»,-հայտարարել է Բրաունը:

2011թ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» 306-րդ բանձևը:

Նախորդ տարվա ամռանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքի վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին համանման բանաձև է ընդունվել հունական համայնքի ճնշման ներքո(H.Res.180):

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է 1930-ական թվականներից հետո քրիստոնեկան և հրեական եկեղեցիներից առգրավված ունեցվածքի վերադարձման մասին հռչակագիրը: Որոշման համաձան, եկեղեցիներին են փոխանցվելու նախկին հիվանդանոցները, մանկատների կամ դպրոցների շինությունները և գերեզմանատների տարածքները: