Երևանի ավագանին որոշել է քաղաքի ծախսերն ու եկամուտները ավելացնել մոտ 1,5 միլիարդ դրամով

Երևանի ավագանին որոշել է քաղաքի ծախսերն ու եկամուտները ավելացնել մոտ 1,5 միլիարդ դրամով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ այսօր` ապրիլի 11–ին գումարած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն ընդունել է Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, համաձայն որի բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացրել 1,499 միլիարդ դրամով, նույնքանով էլ ավելացել է ծախսերի մասը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։ Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը , որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։ Այդ կապակցությամբ ներդրումային ծրագիր է ներկայացրած ընկերությունը սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%- ը 2012 թվականի համար կազմում է 1,878 միլիարդ դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի ։ Դրա դիմաց Երևանի քաղաքապետարանը ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5,3 հա մակերեսով հողատարածքը, որի գնի 50%-ի չափով սույն որոշման նախագծով 1,878 միլիարդ դրամով ավելացել են Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1,998 միլիոն դրամ է հատկացվել Երևան քաղաքի Բագրևանդի փողոցին հարող տարածքում առկա դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ իրականացնելու մասնագիտական ծառայություններ ձեռբերելու նպատակով։

Ավագանին որոշել է նաև լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---