Քննչական կոմիտե. Գործարար Սարգսյանը, որը սպանել է երեք ավազակների, գործել է ինքնապաշտպանության սահմաններում![]() 11 ապրիլի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Տուլայի շրջանում բնակվող Գագիկ Սարգսյանը, որը սպանել է իր տուն մտած և ընտանիքին սպառնացող երեք զինված կողոպտիչներին, գործել է իր իրավունքների սահմաններում, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Այսօր քննության ունեցած տվյալները վկայում են, որ Սարգսյանը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում՝ պաշտպանվելով չորս զինյալ կողոպտիչներից»,-ասել է Մարկինը, հաղորդումն է «Ինտերֆաքսը»: Քննությունը Սարգսյանին «չի դիտում որպես քրեական գործով կասկածյալ», հայտարարել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ նրա, այժմ միջոցներ են ձեռնարկվում փախած չորրորդ մասնակցին ձերբակալելու ուղղությամբ: Քննությունը միջոցներ է ձեռնարկում նաև Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու ուղղությամբ»,-ասել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը: Նա հավելել է նաև, որ «հիմքեր չկան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: «Քրեական գործով նա անցնում էորպես վկա և տուժած»,-ասել է Մարկինը: Ապրիլի 7-ին գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խոհանոցային դանակով սպանել է իր տուն ներխուժած 4 ավազակներից երեքին: Տան տերը հոսպիտալացվել է, նրա որդու կնոջը ևս բուժօգնություն է ցուցաբերվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |