Բակո Սահակյանը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում11 ապրիլի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 11-ին այցելել է Ասկերանի շրջան եւ մասնակցել Իվանյան գյուղի մոտակայքում կազմակերպված ծառատունկին: Այնուհետև նախագահն ուղևորվել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել շրջվարչակազմի ընդլայնված նիստին` նվիրված 2011թ. շրջանում իրականացված աշխատանքներին: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում Մարտակերտի շրջանի զարգացմանը` հաշվի առնելով նրա հսկայական ներուժը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանում նախատեսված մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացումը նոր որակ կհաղորդի ինչպես Մարտակերտի, այնպես էլ ամբողջ հանրապետության առաջընթացին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանը նշել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ չի հանդիսանում որևէ կուսակցության անդամ: Իր այս որոշումը նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում ավարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում: Երկրի ղեկավարը չափազանց կարևորել է ժողովրդի` որպես իշխանության գերագույն կրողի վստահությունը եւ ընդգծել, որ միայն նման վստահության շնորհիվ է հնարավոր լուծել մեր հանրապետության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շենացմանն ուղղված բոլոր ծրագրերը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |