Այս տարի բուհ ընդունվելու համար հայտագրվել է 18.129 դիմորդ

Այս տարի բուհ ընդունվելու համար հայտագրվել է 18.129 դիմորդ

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին ԳԹԿ-ն ավարտել է միասնական և կենտրանացված քննությունների հայտագրման առաջին փուլը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը՝ նշելով, որ այս տարի բուհական ընդունելության քննությունների համակարգում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:

ԳԹԿ մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն ասաց, որ մարտի 15-ին արդեն ավարտվել է հայտագրման առաջին փուլը, բայց դիմորդները մինչև ապրիլի 10-ը դեռ հնարավորություն ունեին որոշակի փոփոխություներ ու շտկումներ կատարել իրենց դիմում-հայտերում: «Ապրիլի 10-ից հետո դիմումների ընդունման բազան փակ է: Արդեն հայտագրման առաջին փուլն ավարտվել է, և բազավորումը սկսել ենք, ինչի արդյունքում պարզ կդառնան քննական կենտրոնները»:

Հայտագրման գործընթացի առաջին փուլի տվյալներով՝ 2012թ-ին կա 18.129 դիմորդ: Այս տարի ավելացել է դիմորդների թիվը քիմիա և կենսաբանություն առարկաների գծով, պակասել մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց պատմություն հանձնողների թիվը: Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը բուհերում տեղի կունենա ուսանողների մասնագիտական հայտագրումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---