Բրյուսովի ուսանողները կառավարության շենքի մոտ են. Նրանք ետ են պահանջում Զոլյանին

Բրյուսովի ուսանողները կառավարության շենքի մոտ են. Նրանք ետ են պահանջում Զոլյանին

PanARMENIAN.Net - Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 100-200 ուսանողներ այս պահին կառավարության շենքի մոտ են:

«Ամոթ, ամոթ», «Ազատ-անկախ Բրյուսով» բացականչելով, «Բրյուսով հավասար է Զոլյան», «Չկա Զոլյան, չկանք մենք» պաստառներով նրանք պահանջում են վերադարձնել ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին իր պաշտոնին:

Այժմ ուսանողների ներկայացուցիչներից 5 հոգի բարձրացել են վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ բանակցելու:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ապրիլի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---