Orange բարեգործական հիմնադրամը նշում է Հայաստանում իր աշխատանքի մեկ տարին19 ապրիլի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունը կարևոր դեր է կատարում Հայաստանի և նրա քաղաքացիների սոցիալական և տնտեսական կյանքում, ապրիլի 19-ին Երևանում օպերատորի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ֆրանս Տելեկոմ – Orange-ի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր տնօրենի տեղակալ Քրիստին Ալբանելը: Նա հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կիսել է տպավորությունները Հայաստանի մայրաքաղաքով կատարած փոքր շրջայցից: «Բրենդը լավ ինտեգրվել է և սազում է Երևանին»,- ընդգծել է նա: Քրիստին Ալբանելը Հայաստանում է գտնվում Orange բարեգործական հիմնադրամի աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ: Առավոտյան կայացել է հանդիպումը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հաղորդակցության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հնարավոր միտումները: Անդրադառնալով Հիմնադրամի ծրագրերին հեռանկարում` Բրունո Դյութուան իր հերթին նշել է, որ կշարունակվեն այն ուղղությունները, որոնք մեկնարկել են 2010-2011թթ., դրա հետ մեկտեղ 2012-ին ուշադրության կենտրոնում կլինի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի հեռավոր մարզերում: 2011թ. աշխարհի ավելի քան 13 երկրներում հիմնադրամն իրագործել է 20 մլն եվրոյի ծրագրեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |