Ահարոն Ադիբեկյան. Կուսակցությունների նախընտրական ծրագրերին տեղյակ է ընտրողների 3,5 տոկոսը20 ապրիլի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կուսակցությունների նախընտրական ծրագրերին տեղյակ է ընտրողների 3,5 տոկոսը, 17 տոկոսը ծանոթ է ծրագրերի հիմնական դրույթներին, իսկ 51 տոկոսը գիտի կարգախոսները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով իրենց հետազոտությունների հերթական փուլի արդյունքները, այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ընտրողների 81 տոկոսը ընտրությունների մասին հիմնական տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսության միջոցով, 49 տոկոսը՝ պաստառների, 27 տոկոսը՝ բուկլետների, 7.5 տոկոսը՝ հանդիպումների, իսկ 2 տոկոսը՝ համացանցի միջոցով: Ուսումնասիրությունների արդյունքում սոցիոլոգը նաև պարզել է, որ ընտրողների 8 տոկոսը ձգտում է հետևել բոլոր իրադարձություններին, 40,6 տոկոսը՝ միայն կարևորներին, 14,1 տոկոսը՝ հատուկ չի հետևում, իսկ 7,7 տոկոսը դեռ չի սկսել հետևել: Քարոզարշավի արդյունքում հարցվածների 37 տոկոսը պահպանել է իր նախնական դիրքորոշումը, 4,6 տոկոսը սկսել է կասկածել, իսկ 6,2 տոկոսն էլ գուցե փոխի որոշումը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |