Հայոց ցեղասպանություն. Էգեմեն Բաղիշին կոչ են արել «սեփական մաշկի վրա զգալ» Սլովակիայի օրենսդրությունը

Հայոց ցեղասպանություն. Էգեմեն Բաղիշին կոչ են արել «սեփական մաշկի վրա զգալ» Սլովակիայի օրենսդրությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Սլովակիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի մատուցում և ծիսակատարություն, հաղորդում են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից: Միջոցառման արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել Սլովակիայի Ազգային Խորհրդի և կառավարության բարձրագույն ներկայացուցիչները, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները, հյուրեր:

Իր բացման խոսքում ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց 2004թ. Սլովակիայի Ազգային Խորհուրդում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներին և իրենց կարևոր ավանդը ունեցող քաղաքական գործիչներին ու մասնավորապես շնորհակալության հատուկ խոսք ուղղեց 2009թին սեպտեմբերից գործող Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հեղինակ` Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Շտեֆան Հարաբինին: Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործունեությունը Սլովակիայում հատկապես մեծ արժեք ստացավ, երբ համանման օրենքի հաստատումը խնդիրներ հարուցեց ԵՄ մի այլ երկրում` Ֆրանսիայում: Նա նշեց, որ համանման օրենքներ առաջինը պետք է ընդունեն հատկապես ԵՄ այն երկրները, որոնք արդեն իրենց պառլամենտներում հաստատել են Հայոց ցեղասպանության փաստը: Սրանով կկասեցվի Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, և Թուրքիան ինքը ստիպված կլինի մինչ 2015թ. ընդունել իր կողմից կատարված հանցագործությունը` հանցագործություն որպես ընդդեմ մարդկությանը: Գրիգորյանը նշեց, որ Թուրքիայի նորօրյա իդեոլոգներ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և վարչապետ Ռեջեփ Էրդողանը զարգացնում են «նեոօսմանիզմի» գաղափարները, որոնց հիմքում ընկած է «պանթուրքիզմի» քաղաքականությունը: Եվրոպացի ժողովուրդների մոտ դեռևս թարմ են Օսմանյան Կայսրության վայրագության արդյունքները, և չնայած նրանք անկախություն ձեռք բերելուց հետո զարգանում են իրենց պատմական տարածքների վրա, Հայաստանը տիրապետում է միայն իր տարածքների մեկ տասներորդին: Ավելին, «պանթուքիզմի» քաղաքականության իմաստը Փոքր Ասիան Միջին Ասիային միացնելու ծրագիրն է, որի հիմնական խանգարող համակարգը Հայոց պետությունն է` մեխված նրանց արանքում: «Այսօր Թուրքիան և Ադրբեջանը ոչ ադեկվատ ծավալներով զինվում են ամբողջ աշխարհի աչքի առջև: Քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի անտեսելու այս փաստը»,- նշեց Գրիգորյանը իր ելույթում:

Ելույթով հանդես եկան նաև նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին և մարզպետ Տիբոր Միկուշը, որոնք մասնավորապես նշեցին, որ Սլովակիայի ժողովրդի համար մեծ նվեր էր այն, որ ԱԽ-ում չգտնվեց գոնե մեկ պատգամավոր, որը դեմ քվեարկեր Հայոց ցեղասպանության բանաձևին:

Վերջում, նշելով Թուրքիայի կառավարության հսկայական ճնշումը Սլովակիայի վրա, Գրիգորյանը Բաղիշին հրավիրել է Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ ելույթ ունենալ Սլովակիայում խաչքարի առջև և դրա համար ստանալ 5 տարվա ազատազրկում կամ ներողություն խնդրել Գարաբինից իր դատարկաձայն հայտարարությունների համար:

Միջոցառմանը ներկա դիվանագիտական ներկայացուցիչներից հատկապես ակտիվ էին Սլովակիայում Հունաստանի և Կիպրոսի դեսպանները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---