Բակո Սահակյանը ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի նախապատրաստական աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի նախապատրաստական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի եւ մշակույթի նախարարության շենքերի կառուցման եւ վերանորոգման ընթացքին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ տոնական բոլոր միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---