Արթուր Աբրահամը միացել է Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք» խորագիրը կրող նախագծին

Արթուր Աբրահամը միացել է Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք»  խորագիրը կրող նախագծին

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը միացել է Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք» խորագիրը կրող նախագծին, PanARMENIAN.Net ին հաղորդել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղարը:

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

«Միանում եմ «Այլեևս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ Եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Աբրահամը:

Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները և առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին` Հայաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---